ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Որևէ քայլ չի արվում բարեկամ Իրանին ձեռք մեկնելու համար

Որևէ քայլ չի արվում բարեկամ Իրանին ձեռք մեկնելու համար
15.03.2026 | 09:52

Մի շարք երկրներ Իրան են ուղարկել մեծ քանակի մարդասիրական օգնություն պատերազմի հետևանքով տուժածների համար։ Առաջիններից մեկը Ադրբեջանն էր, որի երազանքն է Իրանի պարտությունն ու մասնատումը։ Այսօր Իրան մարդասիրական օգնություն ուղարկեց նաև Ռուսաստանը, որն ինքը պատերազմի մեջ է և իր բնակավայրերն էլ են ամեն օր հարձակման ենթարկվում Ուկրաինայի կողմից։

Իսկ Հայաստանի կառավարությունը հայտարարում է խաղաղության մասին, սիրախաղ անում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց որևէ քայլ չի անում բարեկամ Իրանին ձեռք մեկնելու համար։

Մեկ տարի առաջ, երբ Թուրքիայում երկրաշարժ եղավ, Նիկոլ Փաշինյանը շտապեց մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն ուղարկել թշնամական այդ երկիր, իսկ հիմա Իրանում երբ հազարավոր մարդիկ են մահանում, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անտուն ու սոված, Նիկոլը էշի ականջում քնած է։

Ես հասկանում եմ, որ ՀՀ կառավարության այս իներտ, պասիվ, հակաիրանական պահվածքն էլ Թուրքիային ու Ադրբեջանին գոհացնելու համար է, հասկանում եմ, որ սրանք հույս ունեն դառնալ թուրքի նազիր, վեզիրներ, բայց նաև գիտեմ, որ թուրքին հավատացողը կամ հիմար է, կամ թուրք։

Մենք շուտով կստեղծենք հայերի ազգային կառավարություն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3882

Մեկնաբանություններ